Yerkir.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աղջկա ամուսինը՝ Ջարեդ Քուշները մտադիր է սենատին հայտնել, որ ոչ ինքը, ոչ էլ ինչ-որ մեկը Թրամփի նախընտրական շտաբից երբեք գաղտնի պայմանավորվածությունների մեջ չեն եղել Ռուսաստանի հետ՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով։

Նա նաև կհաստատի, որ դատապարտելի որևէ արարք թույլ չի տվել, և չի ստացել ռուսներից որևէ դրամական միջոցներ։

36-ամյա Քուշները զբաղեցնում է նախագահի ավագ խորհրդականի պաշտոնը։ Նա նաև Թրամփի նախընտրական շտաբում թվային մարտավարության արշավի պատասխանատուն էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել