«Սովորական լոլիկն ունակ է որոշիչ դեր խաղալ ընկճախտը հաղթահարելու գործում: Նոր հետազոտությունը պարզել է, որ նրանք, ովքեր շաբաթը մի քանի անգամ լոլիկ են ուտում, կարող են կրկնակի կրճատել ցանկացած դեպրեսիվ երևույթ: Մյուս մրգերն ու բանջարեղենները նույն ազդեցությունը չունեն:

Ըստ վիճակագրության` մարդկանց 20%-ը ընկճախտով տառապում է կյանքի որոշակի շրջանում, և դրան ավելի հակված են կանայք: Լոլիկը հարուստ է հակաօքսիդանտներով` քիմիական տարրերով, որոնք, ինչպես համարվում է, պաշտպանում են որոշ հիվանդություններից»,- հայտնում է raut.ru-ն:

Այն հարուստ է լիկոպինով` հակաօքսիդանտով, որը դրան տալիս է մուգ կարմիր գույն, նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի և սրտի նոպաների ռիսկը: Հետազոտողների խումբը Չինաստանից և Ճապոնիայից պարզել է, որ լիկոպինը նաև կարող է բարելավել հոգեբանական և ֆիզիկական առողջությունը: Այսպիսի եզրակացության հանգելու համար գիտնականները հետազոտել են մեծ տարիքի մոտ 1000 մարդու հոգեկան առողջությունն ու սննդային սովորությունները:

Պարզվել է, որ նրանք, ովքեր լոլիկ են ուտում շաբաթը 2-6 անգամ, 46%-ով ավելի քիչ են տառապում ընկճախտով: Ամեն օր լոլիկ ուտելու դեպքում ընկճախտի ռիսկը կնվազի 52%-ով: Գիտնականները չեն կարող ճշգրիտ ասել` իսկապես հենց լիկոպինն է ազդում ուղեղի վրա, թե այն պարզապես պաշտպանում է մահացու հիվանդությունների վախի հետևանքով առաջացած ընկճախտից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել