Սմբուկն անհավանական ցածր կալորիականությամբ և դիետիկ մթերք է, որը պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր։ Այն անհրաժեշտ է ներառել ամենօրյա սննդակարգում: 

Դիետոլոգները նիհարել ցանկացողներին խորհուրդ են տալիս սմբուկ օգտագործել, քանի որ այդ բանջարեղենի 100 գրամում առկա է ընդամենը 28 կկալ։

Սմբուկը դրականորեն է ազդում սրտանոթային համակարգի և արյունաստեղծ օրգանների աշխատանքի վրա։ Այդ հատկության համար այն պարտական է կալիումի բարձր պարունակությանը։

Բանջարեղենում պարունակվող ռեկորդային քանակությամբ մանրաթելերը հիանալիորեն օրգանիզմից դուրս են բերում տոքսիններն ու ավելորդ հեղուկը։

Սմբուկում պարունակվում են В խմբի վիտամիններ, վիտամին С, РР, ինչպես նաև միկրոտարրեր, ինչպիսիք են կալցիումը, կալիումը, մագնեզիումը, ֆոսֆորը, երկաթը և նատրիումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել