Forbes Woman նորաձևության հայտնի ամսագիրը պատմել է համանուն նորաձևության տան հիմնադիր Ջորջիո Արմանիի հաջողության գաղտնիքի և հայկական արմատների մասին:

2002 թ. Forbes-ը Ջորջիո Արմանիին հայտարարեց աշխարհի ամենահաջողակ դիզայներ: Նրա կյանքի մասին տեղեկություն գործնականում չկա: 83 տարեկանում փակ բնավորությամբ Արմանին հազվադեպ է հարցազրույց տալիս: Ջորջիոն Իտալիայում է ծնվել: Նրա ծնողները Թուրքիայից են փախել Հայոց ցեղասպանության տարիներին։

Ջորջիոն քրոջ և եղբոր հետ է մեծացել: Պատանի տարիքում նա ուզում էր բժիշկ դառնալ, բայց ուսումը թողեց և բանակ գնաց: Ինչ-որ պահի նա տարվեց լուսանկարչությամբ և այդպես հայտնվեց նորաձևության աշխարհում: Նա հասցրել է աշխատել Էմանուել Ունգարոյի և Էրմենեջիլդո Զենյայի հետ նախքան 1975 թ. իր ընկերոջ՝ Սերջո Գալեոտիի հետ Giorgio Armani S.p.A. ընկերությունը գրանցելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել