17 տարի առաջ «Հույսի ձեռք» անվանվող այս լուսանկարը տարածվեց աշխարհում:
1999 թ. ԱՄՆ-ում ուլտրաձայնային հետազոտության ժամանակ բժիշկները 21-շաբաթական պտղի ողնաշարի թերություն արձանագրեցին, ինչի պատճառով երեխան ապագայում չէր կարողանա ո՛չ քայլել, ո՛չ նստել:
Բժիշկները որոշեցին ռիսկի դիմել՝ փոքրիկին վիրահատել դեռ մոր արգանդում՝ նրան լիարժեք կյանքի հնարավորություն տալու համար: Մայրը՝ Ժուլի Արմասը, համաձայնվեց:
Վիրահատությունը հաջող էր ընթանում, վերջում կտրվածքից հանկարծ երևաց փոքրիկի ձեռքը, որն անմիջապես բռնեց բժշկի մատը: Բուժքույրերը շտապեցին լուսանկարել այդ պահը:
Մի քանի ամիս անց Սեմյուել Արմասը լույս աշխարհ եկավ:
Հիմա նա 16 տարեկան է: Երիտասարդը շատ է սիրում լող և բասկետբոլ, սակայն մեծ հեռավորությունների դեպքում ստիպված է հաշմանդամի սայլակ օգտագործել:
Սեմյուելին կարելի է բախտավոր համարել, ում ճիշտ ժամանակին վիրաբուժական միջամտությունը դեռևս նախքան ծնվելը լիարժեք կյանք նվիրեց: