Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է պաշտպանի ձեռք չբերել Դանիլոյի փոխարեն, որը հեռացել է «Արքայական ակումբից» և համալրել է «Մանչեսթեր Սիթիի» կազմը:

Այս մասին հայտնում է «Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, իսպանական գրանդում կարծում են, որ աջ պաշտպան Դանիել Կարվախալն իր դիրքում անձեռնմխելի խաղացող է, և այդ իսկ պատճառով այս դիրքում ֆուտբոլիստի ձեռք բերելու կարիք այնքան էլ չկա:

Նշենք` Դանիլոն «Ռեալի» կազմում անցկացրած 2 տարում բազմիցս ենթարկվել է երկրպագուների քննադատությանն ու արժանացել սուլոցների «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել