Վարդավառը արցախցիներին համախմբել էր Տիգրանակերտում:

Զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» ծրագրի շրջանակում հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպված դեպի Արցախ ճանաչողական այցի ուղղություններից մեկը հենց Տիգրանակերտն էր:

Արցախցիները ոգեւորված էին, արտերկրից ժամանած զբոսաշրջիկները՝ տպավորված. նրանց առաջին այցն էր Հայաստան, առաջին մասնակցությունը՝ ջրոցիին: «Վարդավառ»-ի տոնակատարությանը բարձր տրամադրությունը ապահովում էին երգն ու պարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել