Թուրքիայի ԿԳՆ-ի նոր ներդրվող կրթական ծրագիրը շարունակում է զարմացնել աշխարհին:
Ըստ այդ ծրագրի՝ դպրոցներում ուսումնասիրվելու է 2016թ. հուլիսի 15-ի ձախողված ռազմական հեղաշրջման փորձի մանրամասները: Առարկան, որի հիմքը հենց այս հեղաշրջման փորձն է, կոչվում է դավաճանությունը Թուրքիայում: Բացի սրանից՝ այս առարկան անցնելու առաջին օրը երեխաները պետք է երդում տան հետևյալ տեքստով. «Երբեք չմոռանանալ հանուն Թուրքիայի նահատակներին, երբեք չմոռանալ մեր լեզուն, միշտ լինել պետության կողքին, ցանկացած սրբազան գործ ավարտին հասցնել: Երդվում եմ»: Իսկ թե ինչ ասել է սրբազան գործ, գոնե ինձ համար մի քիչ անհասկանալի է մնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել