Yerkir.am-ը գրում է.

Երեկ Հալեպի Ազիզիյե շրջանի պետական մշակութային կենտրոնին կից գտնվող փողոցում ահաբեկչը պայթեցրել է «Սիրիայի դիմադրության և Իսկենդերոնի ազատագրման  ճակատի» գրասնեյակի տնօրեն Ջեմել Թարաբլուսիի ավտոմեքենան:

Ըստ «Գանձասար»-ի՝ ավտոմեքենայի մեջ նախապես տեղադրված ականը պայթեցվել է Թարաբլուսիի նստելու պահին:

Վերջինս ծանր վիավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

«Սիրիայի Դիմադրության և Իսկենդերոնի ազատագրման  ճակատի» գրասնեյակ հաղորդագրություն է տարածել՝ խստորեն դատապարտելով ահաբեկչությունը:

«Բարբարոսական այս արարքը թուրքամետ ահաբեկիչների ծրագրերի մաս է կազմում, սակայն ճակատը շարունակելու է պայքարել մինչև սիրիական հողերի ամբողջական ազատագրումը՝ Կոլանից մինչև Իսկենդերոն (Ալեքսանդրեթ)»։

Ահաբեկչության գործով ետաքննություն է սկսվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել