Panorama.am-ը գրում է.

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի երրորդ համաժողովի և այնուհետև կառավարման խորհրդի նիստի ընթացքում ընտրվել եբ Կոալիցիայի կառավարման խորհրդի նոր անդամներ և նախագահ: Հուլիսի 21‐ին կայացած համաժողովին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի տեղեկացմամբ, մասնավորապես, նախորդ տարվա երկրորդ կիսամյակում Կոալիցիան կառավարությանը ներկայացրել էր 6 կետից բաղկացած առաջարկություններ, և համագործակցությամբ իրականացվել են դրանց մի մասն ամբողջությամբ (օրինակ, քրեականացվել է ապօրինի հարստացումը), մյուս մասը՝ մասնակի և մյուս մասի ուղղությամբ կատարվում են քայլեր:

Անդրադառնալով հակակոռուպցիոն անկախ մարմին ստեղծելու հարցին, Կարեն Զադոյանը նշել է, որ այս մարմնի վերաբերյալ իրավական ակտերը մշակվել են կառավարության ու քաղաքացիական հասարակության երկխոսության արդյունքում։ Սեղանին դրված անկախ մարմնի երկու մոդելներից գործադիրը ընտրել է կանխարգելիչը, թեև Կոալիցիան հակված է եղել ունիվերսալ մոդելի ընտրությանը, որն իրականացնում է ոչ միայն կանխարգելիչ ու կրթական, այլև իրավապահ գործառույթներ։

Այդուհանդերձ, կառավարությունը 2017‐2022թվականների իր ծրագրում նախատեսել է նաև ունիվերսալ մոդելի ուսումնասիրության հարցը. «Մենք մեր ջանքերը պետք է ուղղենք այն բանին, որ ամենաուշը 2018 թվականին, երբ կսկսի կանխարգելիչ հակակոռուպցիոն մարմինը գործել, զուգահեռ ունենանք կոռուպցիոն հանցագործությունները քննող մեկ միասնական քննչական մարմին, հակառակ դեպքում մենք կարող ենք լուրջ արդյունքներ չարձանագրել»։

Կոալիցիայի ներկայացրած առաջարկներից իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը ներդրվել է մասնակի՝ միայն պետական գնումների ոլորտում: Պետական գնումների մրցույթում հաղթող ընկերությունը այսուհետև ներկայացնում է հայտարարություն՝ ընկերության իրական սեփականատերերի վերաբերյալ: Սակայն բաց է մնում իրական սեփականատերերի բացահայտման կարգավորումը տնտեսական մրցակցության ոլորտում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել