Այս օրերին հանրային ուշադրությունը գրավել է «Սասնա ծռեր» խմբավորման գործով ընթացող դատավարությունը, սակայն այս պահին, մեր կարծիքով, կան շատ ավելի կարևոր գործեր ու դեպքեր, որոնց մասին կարծես թե չի խոսվում։ Խոսքը, մասնավորապես, հայտնի «Նորքի գործով» դատավարության մասին է, որտեղ գլխավոր կասկածյալը Վահան Շիրխանյանն է՝ պաշտպանության նախկին փոխնախարարը։ Ըստ դատախազության մեղադրական եզրակացության՝ այս մարդը մի խումբը զինված անձանց հետ քննարկել է Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնելու տարբերակը՝ խմբին երաշխավորելով նաև օգնություն իշխանության ներսից՝ մասնավորապես մատնանշելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ կապը։ Սա շատ բանի մասին է խոսում, ու հավատացեք՝ ավելի վտանգավոր զարգացումներն են, քան Ծռերի ընթացող դատավարությունը։ Փաստացի, մարդիկ նպատակ են ունեցել երկրի առաջին դեմքերի, պետական տարբեր հաստատությունների նկատմամբ կոնկրետ տեռոր իրականացնել։ Այսօրվա դրությամբ Վահան Շիրխանյանն, իր պաշտպանյալ Հայկ Ալումյանի խոսքերով, առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչի պատճառով շատ հաճախ չի կարողանում մասնակցել դատական նիստերին։ Այս խմբին բացահայտել էր Ազգային անվտանգության ծառայությունը երկու տարի առաջ։ Այժմ արդեն, ինչպես տեսնում ենք, նոր մանրամասներ են ի հայտ գալիս այս գործով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել