Խոյ: Այսօր մի արեք այն, ինչ կարող է վտանգել ձեր հարաբերությունները։ Փորձեք օրը հետաքրքիր դարձնել ձեր երկրորդ կեսի համար։ Եթե զույգ չունեք, ապա այսօր այնքան գրավիչ կլինեք, որ կկարողանաք գայթակղել հակառակ սեռի ներկայացուցիչներին։

Ցուլ: Այսօր ապացուցեք ձեր երկրորդ կեսին, որ նա առանձնահատուկ է ձեզ համար։ Օրվա ընթացքում ցույց տվեք նրան, թե ինչքան շատ եք սիրում և գնահատում։ Եթե զույգ չունեք, ապա այսօր բաց եղեք ծանոթությունների համար ու մի մերժեք մարդկանց։

Երկվորյակ: Եթե զույգ չունեք, ապա այսօր նոր ծանոթություն կունենաք։ Հնարավոր է, որ նույնիսկ սիրահարվեք։ Եթե զույգ ունեք, ապա փորձեք ուշադրությունը կենտրոնացնել ձեր երկրորդ կեսի վրա ու մտածել ձեր ապագայի մասին։  

Խեցգետին: Եթե զույգ չունեք, ապա այսօր լարված հարաբերություններ կունենաք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։ Հնարավոր է, որ նրանք ձեզ սխալ հասկանան, ինչի հետևանքով էլ ծիծաղելի դրության մեջ հայտնվեք։ Եթե զույգ ունեք, ապա այսօր ձեր հարաբերություններն էլ ավելի կզարգանան։

Առյուծ։ Այսօր ձեզ դժբախտ կզգաք։ Հնարավոր է, որ անձնական կյանքում բացասական փոփոխություններ լինեն։ Եթե զույգ ունեք, ապա թույլ տվեք նրան բարձրացնել ձեր տրամադրությունը և փորձեք օգնել նրան դրանում։

Կույս: Այսօր կհասկանաք, որ ձեր երկրորդ կեսը հենց այն մարդն է, ով պետք է ձեր կողքին լինի։ Հնարավոր է, որ այսօր ամուսնության առաջարկություն անեք կամ ստանաք։ Եթե զույգ չունեք, ապա այսօր պետք է զբաղվեք ձեր անձնական կյանքով ու փորձեք ինչ-որ փոփոխություններ անել։

Կշեռք: Այսօր հիասթափություններով լի օր է սպասվում։ Հնարավոր է, որ ստիպված լինեք ինչ-որ մարդկանց հետ շփվել, որոնք տհաճ են ձեզ համար։ Այսօր լուրջ տարաձայնություններ կունենաք ձեր երկրորդ կեսի հետ։ Եթե դեռ զույգ չունեք, ապա այսօր ծանոթություններով ու սիրախաղով լի օր կլինի։

Կարիճ: Այսօր դրական օր կունենաք։  Ձեր երկրորդ կեսը կհպարտանա ձեզնով և ուրախ կլինի, որ հենց դուք եք նրա կողքին։ Եթե դեռ զույգ չունեք, ապա այսօր հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեք ու կկարողանաք օգտագործել դա:

Աղեղնավոր: Այսօր զգայուն կլինեք, ինչն էլ կօգնի հարաբերությունների ստեղծման գործում։ Փորձեք օգտագործել դա ու կկարողանաք ամուր հարաբերություններ ստեղծել։  Եթե զույգ ունեք, ապա պահպանեք ձեր հարաբերությունները, քանի որ դրանք կարող են կործանվել։

Այծեղջյուր: Այսօր ձեր երկրորդ կեսի հետ բավականին հաճելի ու հետաքրքիր ժամանակ կանցկացնեք։ Կհասկանաք, որ շատ լուրջ նպատակներ ունեք նրա հետ կապված։ Եթե դեռ զույգ չունեք, ապա այսօր բավականաչափ գրավիչ կլինեք, որպեսզի ինչ-որ մեկի հետ ծանոթանաք։

Ջրհոս: Այսօր անձնական կյանքում լուրջ փոփոխություններ կլինեն։ Հնարավոր է, որ սիրահարվեք, սակայն ձեր սերն անպատասխան կլինի։ Եթե զույգ ունեք, ապա լարված հարաբերություններ կունենաք։

Ձկներ։ Այսօր լավ հարաբերություններ կունենաք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։ Հնարավոր է, որ գտնեք մեկին, ով կկարողանա գրավել ձեր սիրտը։ Եթե զույգ ունեք, ապա այսօր հետաքրքիր փորձարկումներով լի օր կունենաք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել