Բրազիլացի բժիշկները բժշկության մեջ անհավանական բեկում մտցրին: BlogNews-ը ներկայացնում է 21-ամյա Ֆրանկիլեն դա Սիլվա Զամպոլի Պադլյային, ով 2016 թ. հոտեմբերին կաթված ստացավ: Այդ ժամանակ կինը հղիության 9-րդ շաբաթում էր: Թեև բժիշկներն արձանագրեցին Ֆրանկիլենի ուղեղի մահ՝ արգանդում շարունակում էր զարգանալ երկվորյակ պտուղը, ուստի բժիշկները որոշեցին երեխաներին ապրելու հնարավորություն տալ:

Հիվանդանոցի անձնակազմն ամեն ինչ արեց, որպեսզի Ֆրանկիլենի հղիությունը հնարավորինս նորմալ ընթանար: Կնոջ պառկած հիվանդասենյակը զարդարեցին նրա լուսանկարներով, բուժքույրերը և բժիշկները դեռ չծնված երեխաների համար երգում էին, շոյում հղիի փորը, խոսում երեխաների հետ, որպեսզի փոքրիկները մայրական սեր զգային:

4 ամիս երեխաները զարգացան Ֆրանկիլենի արգանդում: 2017 թ. փետրվարի 19-ին կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ եկան քույր և եղբայր՝ Ասաֆը և Աննան: Տղան ծնվելու պահին կշռում էր 1300 գ., աղջիկը՝ 1400 գ.: Նրանց վիճակը չէր տարբերվում մյուս նորածիններից:

Նորածինները 3 ամիս ինտենսիվ թերապայի բաժանմունքում էին, հիմա արդեն տանն են: Նրանց մասին, ինչպեսև նրանց ավագ քրոջ՝ 2 տարեկան Իսա Բեատրիսի մասին, հոգ է տանում Ֆրանկիլենի մայրը՝ Անգելա Սիլվան: Երեխաները լիովին առողջ են և նորմալ զարգանում են:

Բժիշկների խոսքով՝ 123 օրերը, որոնց ընթացքում իրենց հաջողվեց պահպանել մոր օրգանների աշխատանքը և ապահովել միանգամից երկու պտղի զարգացումը, ռեկորդ է բժշկության պատմության մեջ: Նախորդ նման ձեռքբերումը գրանցվել էր Պորտուգալիայում՝ մեկ պտղի համար, 107 օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել