Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հուլիսի 21-ին «Սիրիուս» ուսումնական կենտրոնի երեխաների հետ հանդիպմանն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նույն օրը կայանալիք հանդիպմանը՝ նրան անվանելով պրոբլեմ:

Երեխաների հետ հանդիպման ավարտին, պատասխանելով НТВ հեռուստաընկերության հաղորդավար Ե․Կոլիվանովի հումորային այն ռեպլիկին, թե երեխաների հետ հանդիպման երկարաձգումը կարո՞ղ է խնդիր առաջացնել, քանի որ նախագահը նվեր է պատրաստել միայն հուլիսի 21-ին ծնված հանդիպման չորս մասնակիցների համար, ՌԴ նախագահը բառացիորեն ասել է. «Խնդիրն ինձ մոտ կլինի մեկ ժամից: Մեկ ժամ անց ես հանդիպելու եմ Ադրբեջանի նախագահին»:

Պաշտոնական Բաքուն դեռևս չի մեկնաբանել Պուտինի հայտարարությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել