Մենք չենք անհանգստանում մեր աչքերի մասին, երբ ամբողջ օրը նստած նայում ենք համակարգչի էկրաններին։ Մենք մոռանում ենք, որ մեր աչքերը չափազանց նուրբ, յուրահատուկ և անհավանական օրգաններ են, որոնց բարդությունը դեռևս անհասկանալի է գիտության համար։

BlogNews-ն առաջարկում է ծանոթանալ աչքերի մասին 40 անհավանական փաստերի, որոնք կապշեցնեն Ձեզ։

  • Երբ դուք նայում եք Ձեր սիրելի անձնավորությանը, Ձեր բիբերը մինչև 45% ընդլայնվում են։
  • Մարդու և շնաձկան եղջերաթաղանթները այնքան նման են, որ հավասարապես օգտագործվում են փոխպատվաստման համար։
  • Աչքն ունի 107 միլիոն բջիջ, որոնցից յուրաքանչյուրը զգայուն է լույսի նկատմամբ։
  • Ամեն 12 տղամարդուց մեկը չի տարբերում գույները։
  • Մարդու աչքը տեսնում է երեք գույն՝ կարմիր, կանաչ, կապույտ. մնացած բոլոր գույները դրանց միախառնումներն են։
  • Աչքի տրամագիծը մոտ 5սմ է, իսկ քաշը՝ մոտ 8 գրամ։
  • Տեսանելի է բիբի միայն 1/6-րդ մասը։
  • Կյանքի ընթացքում աչքերը միջինում 24 միլիոն տարբեր պատկերներ են տեսնում։
  • Ամեն ժամ աչքերը կարող են մշակել 36.000 բիթ ինֆորմացիա։
  • Ամեն վայրկյան աչքերը կենտրոնանում են մոտ 50 բաների վրա։
  • Աչքն ավելի արագ է, քան ամենալավ տեսախցիկները։
  • Աչքերն օգտագործում են ուղեղի ունակությունների մոտ 65%-ը՝ շատ ավելի, քան մնացած օրգանները։
  • Դուք ամեն տարի մոտ 5.2 միլիոն անգամ թարթում եք աչքերը։
  • Աչքերը կառավարող մկանները օրգանիզմի ամենաակտիվ մկաններն են։
  • Շագանակագույն աչքերն իրականում կապույտ են. դրանք պարզապես ծածկված են պիգմենտներով, որոնք կարելի է հեռացնել լազերային միջամտությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել