Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի կրքերը նոր են հանդարտվել, դերասանը վերադարձել է ակտիվ սոցիալական կյանքի: Իսկ երբ լրագրողները Բրեդին լուսանկարեցին գեղեցկուհի Սիենա Միլլերի հետ, երկրպագուները մտածեցին, որ իրենց կուռքը սկսել է նորմալ կյանքով ապրել: Այս մասին գրում է newsyou.info-ն:

Սակայն Միլլերի հետ սիրավեպը հիմա վտանգված է: Կարծես Անջելինան, ով մինչև վերջերս փորձում էր Բրեդին զրկել երեխաներին տեսնելու իրավունքից, ոչ միայն խաղաղության է գնում, այլև մտածում է ընտանիքի վերամիավորման մասին:

Ամերիկյան մի շարք ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ նախկին ամուսինները գաղտնի բնակարան են ձեռք բերել, որտեղ հանդիպում են երեխաների դաստիարակության շուրջ բանակցելու համար: Սակայն զույգին մոտ աղբյուրները նշում են, որ Անջելինան արմատապես դրականորեն փոխել է Բրեդի հանդեպ իր վերաբերմունքը, և պարզ չէ՝ արդյոք հանդիպումները միայն բանակցություններով կվերաջանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել