Հուլիսի 23-27-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38...+40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: 

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 23-ին էապես չի փոխվի, 24-25-ը՝ փոքր-ինչ կնվազի, այնուհետև նույնքանով կբարձրանա:

Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում

 

Երևան քաղաքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել