Ամենօրյա կյանքում մենք տեսնում և օգտագործում ենք հազարավոր իրեր։ Եվ երբեմն դրանք այնքան սովորական են թվում, որ մենք նույնիսկ չենք էլ մտածում, թե ինչի համար են դրանք անհրաժեշտ և ինպես են ստեղծվել։

BlogNews-ը որոշել է պատմել 7 սովորական իրերի մասին, որոնք իրական նշանակությունը կապշեցնի Ձեզ։

Փքաբլիթի անցքը


Այս քաղցրավենիքն արդեն մի քանի հարյուրամյակ է՝ ուրախացնում է միլիոնավոր մարդկանց։ Այսօր մարդիկ կարողանում են տարբեր ձևերի և չափերի բլիթներ պատրաստել, իսկ անցյալում շատ բարդ է եղել անել այնպես, որ բլիթի միջնամասը և եզրերը հավասարապես թխվեն։ Հենց այդ պատճառով էլ մարդիկ մտածել են այս ձևը, որի հետ ոչ մի խնդիր չի առաջանում։

Կետանշումներ


Կետանշումները փոքրիկ, սև կետեր են, որոնք տեղակայված են մեքենաների ապակիների եզրերում։ Դրանք կերամիկական ներկեր են և միաժամանակ մի քանի ֆունկցիա են կատարում։ Առաջին հերթին՝ դրանք ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանում են հերմետիկ սոսինձը, որի վրա ամրանում է ապակին։ Բացի այդ՝ այս կետերը թաքցնում են այն կեղտը, որը շատ հաճախ հավաքվում է ապակիների եզրերին։

Արևապաշտպան ակնոցներ


Թվում է, թե այդ իրը պետք է ունենա ընդամենը մեկ նշանակություն, որի մասին գիտեն բոլորը, սակայն ամեն բան այդքան պարզ չէ։

Այս ակնոցները հայտնագործել են հեռավոր հյուսիսում, որպեսզի պաշտպանեն տեղի բնակչությանը ձյան փայլատակումներից։ Ակնոցներն առավել մեծ տարածում են ստացել Հին Չինաստանում՝ 12-րդ դարի դատավորների շնորհիվ, ովքեր դնում էին այդ ակնոցները, որպեսզի թաքցնեին իրենց իրական էմոցիաները վկաներից։

Տետրի գծերը


Սկզբում այդ գծերը չեն ստեղծվել նրան համար, որ ուսուցիչներն իրենց նշումներն անեն այդտեղ։ Բանն այն է, որ անցյալում տետրերը և գրքերը վնասվում էին մկների և առնետների մեծ կենտրոնացումների հետևանքով. այդ արարածները սիրում էին թուղթ կրծել։ Հենց այդ պատճառով էլ ստեղծվել են այդ գծերը, որոնք չէին անցնում, որպեսզի կրծողները չոչնչացնեին կարևոր ինֆորմացիան։

Գոլֆի գնդակի վրայի փոսիկները


Գոլֆի համար նախատեսված առաջին գնադակներն ամբողջովին հարթ էին։ Սակայն փորձից ելնելով՝ գոլֆի սիրահարները հասկացել էին, որ ավելի լավ է խաղալ հին, մաշված և ճաքերով պատված գնդակով։ Հենց այդ պատճառով էլ գոլֆ խաղացողները հազվադեպ էին գնդակ գնում և տարիներ շարունակ օգտագործում էին հին գնդակները։

Նկատելով այդ տենդենցը՝ գոլֆի գնդակները արտադրող ընկերությունները թողարկեցին հատուկ «հնեցված» գնդակներ, որոնք պատված են փոսիկներով։

Ականջակալների խրոցի գծերը


Դուք հավանաբար նկատել եք, որ բոլոր ականջակալների խրոցների վրա կան 3 գծեր։ Այդ գծերը ստեղծված են հատուկ նպատակով, այլ ոչ թե գեղեցկության համար։ Յուրաքանչյուր գծից մեկական լար է գնում դեպի երկու ականջակալները, և եթե այդ գծերը չլինեին, ապա որևէ սարքի միացնելիս ականջակալներից միայն մեկը կվերարտադրեր երաժշտությունը։

Մետաղադրամի կողքի ատամիկները


Հավանաբար, դուք չեք էլ մտածել, որ մետաղադրամի կողքի ատամիկներն անվանում ունեն». իրականում դրանց կոչում են մետաղադրամի գուրտ։

Այս ատամիկներն առաջացել են 16-րդ դարի սկզբում։ Այդ ժամանակահատվածում խարդախությամբ զբաղվող մարդիկ շատ հաճախ մետաղադրամներից քերում էին թանկարժեք մետաղների շերտեր, որպեսզի նոր մետաղադրամներ ստեղծեին։ Հենց այդ կեղծ դրամների դեմ պայքարի համար էլ մարդիկ որոշել են մետաղադրամների կողքերին այսպիսի ատամիկներ ավելացնել։ Ժամանակները փոխվել են, սակայն ատամիկները մնացել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել