Չինաստանի Հեչժոու նահանգի հիվանդանոցներից մեկում վիրաբույժները 6 ժամ տևած վիրահատության արդյունքում ավելի քան 200 քար են հանել հիվանդ կնոջ լեղապարկից և լյարդից։ Այս մասին հայտնում է Oddity central-ը։

45-ամյա չինուհին վերջին տարիներին շարունակ գանգատվել է որովայնի հատվածի սուր ցավերից։

Բժիշկները կարծում են, որ այդ հազվագյուտ երևույթը պայմանավորված է կնոջ սննդակարգով: Նա հաճախ բաց է թողել նախաճաշը, օրվա ընթացքում սնվել է անկանոն: Արդյունքում լեղին աշխատել է անկանոն` բարձրացնելով խոլեստերինի և կալցիումի մակարդակը, որոնք էլ բյուրեղների են վերածվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել