Այս կարճ և պարզ թեստը ճշգրտորեն կբացահայտի ձեր բնավորությունը:

Քառակուսի

Դուք տրամաբանող և կշռադատող մարդ եք: Բնույթով պերֆեկցիոնիստ եք: Խստություն, դիմացկունություն, սովորելու ընդունակություններ. այս ամենն օգնում է ձեզ հիանալի մասնագետ դառնալ ցանակացած ոլորտում: Սակայն հաճախ մարդիկ կարծում են, որ դուք էմոցիոնալ չեք և չափից ավելի պահպանողական եք:

Եռանկյուն

Ինքնավստահ, համառ, էներգիայով լի, սեփական տեսակետը պաշտպանելու ունակ. այս հատկանիշները ձեզ լիդեր են դարձնում թե՛ աշխատանքում, թե՛ ընկերական շրջապատում: Դուք կարողանում եք կետրոնանալ կոնկրետ խնդրի վրա և դրան լուծում տալ, դուք մշտապես հասնում եք ձեր նպատակներին: Սակյան երբեմն ձեզ համար շատ դժվար է լինում ընդունել սեփական սխալները:

Ուղղանկյուն

Ամենայն հավանականությամբ, ձեզ դուր չի գալիս այն, թե ինչպես է դասավորվել կյանքը տվյալ պահին, և դուք երազում եք փոփոխությունների մասին: Կայանալու ցանկություն, հետաքրքրասիրություն, համարձակ որոշումներ կայացնելու ունակություն. ահա ձեզ բնորոշ դրական հատկանիշները, որոնք ձեզ կօգնեն նպատակին հասնելու ճանապարհին:

Շրջան

Դուք բարեսիրտ և զգացմունքային մարդ եք: Կարողանում եք լսել և կարեկցել: Մարդիկ բարձր են գնահատում ձեր բարությունն ու տակտի զգացումը: Բոլորին դուր գալու ցանկությունն ու անհամարձակությունը ձեր բնավորության միակ բացասական կողմերն են:

Զիգզագ

Դուք բարձր եք գնահատում ձեր անկախությունն ու կրեատիվությունը և երբեք չեք գնա մեծամասնության հետևից, եթե նրանց կարծիքը ձերին հակասում է: Ցանկացած հարցում ցուցաբերում եք ստեղծագործ մոտեցում, ձգտում եք էսթետիկայի և յուրահատկության: Սակայն ձեզ հաճախ խանգարում է զսպվածության պակասը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել