Բոլորս էլ գիտենք, որ կանայք և տղամարդիկ շատ տարբեր են: Կանանց որոշ սովորական արտահայտություններ հաճախ տղամարդկանց խուճապի են մատնում և թողնում անխոս:

#15

Հիմնականում, երբ աղջիկն ասում է՝ «ամեն ինչ նորմալ է», իրականում ոչ մի բան էլ նորմալ չէ: Սակայն նման իրավիճակներում տղան չի հասկանում ինչպես վարվել, նա տեսնում է, որ մի բան այն չէ, սակայն չգիտի՝ ինչը: Նման իրավիճակներում ավելի լավ է ամեն բան ուղիղ ասել, քան հուսալ, որ նա ինքը գլխի կընկնի, քանի որ մեծ մասամբ դա նրանց չի հաջողվում:

#14

Պատճառներն, իհարկե, կարող են տարբեր լինել, սակայն ամենաահավոր տարբերակը վերոնշյալն է: Քիչ է մնում տղան իսկապես ասի՝ «քանի որ դու չես ցանկանում ինձ հետ լինել»:

#13

Դուք այս հարցը կարող եք տալ ձեր ընկերուհիներին կամ մայրիկին, սակայն ոչ ընկերոջը կամ ամուսնուն: Նա չի կարող ձեզ անկեղծ պատասխան տալ: Նման իրավիճակում տղամարդիկ խառնվում են և չգիտեն ինչ ասել, որ դուք չնեղանաք և ձեզ լավ զգաք:

#12

Շատ հավանական է, որ դուք չեք ցանկանում նման արտահայտությամբ վիրավորել նրան, սակայն ամեն անգամ այսպես վարվելով՝ դուք ասես նվաստացնում եք նրա տղամարդկային ունակությունները, թերագնահատում եք նրան:

#11

Սա շատ նման է «չաղացե՞լ եմ» իրավիճակին: Տղան այսպես, թե այնպես ճշմարտությունը չի ասի, այլ կասի այն, ինչ կարծում է, որ դուք կցանկանաք լսել: Եվ ամեն դեպքում նմանատիպ իրավիճակներում դուք ինքներդ պետք է հասկանաք՝ ինչն է համարձակ, ինչը՝ ոչ, և արժի, առհասարակ, դա հագնել:

#10

Սա պարզապես անիմաստ հարց է: Նա կարող է միանգամից մի քանի բանի մասին մտածել կամ էլ առհասարակ ոչնչի մասին տվյալ պահին չմտածել: Դուք էլ հավանաբար նման հարցի չեք իմանա ինչ պատասխանել:

#9

Ցանկացած ակնարկ կամ համեմատություն ձեր նախկինի հետ նրա համար, մեղմ ասած, տհաճ է: Ձեզ էլ հաստատ դուր չէր գա, եթե նա շարունակ հիշեր իր նախկինին կամ ձեզ հետ համեմատեր:

#8

Անգամ, եթե նա վստահ չէ, թե ինչ է անում, նա չի ցանկանում, որ դուք դրա մասին իմանաք: Նման հարցեր մի տվեք, վստահեք ձեր սիրելիին և անտեղի խորհուրդներ մի տվեք:

#7

Այն, որ դուք 2 սանտիմետրով կարճացրել եք ձեր մազերը, տղամարդու աչքին չի զարնվում: Շատ բնական է, որ նա չնկատի նմանատիպ փոփոխությունները: Սա չի նշանակում, որ նա ուշադիր չէ ձեր հանդեպ, նման հարցերը նրան անհասկանալի իրավիճակի մեջ են գցում:

#6

Դե, պատրաստվեք լսել «ոչ», և ոչ այն պատճառով, որ նա ժլատ է, այլ այն պատճառով, որ մի քանի րոպե առաջ ձեզ առաջարկել էր, որ դուք էլ դա պատվիրեք: Բացի այդ՝ «մի կտոր փորձեմ»-ը հիմնականում ավարտվում է «վայ, ամբողջը ես կերա»-ով: 

#5

Սա ասելով՝ դուք, ասես, կասկածի տակ եք առնում նրա մտավոր կարողությունները: Վերջիվերջո, դուք էլ նույնը կզգայիք, եթե նա նման կերպ պատասխաներ:

#4

Անգամ, եթե դուք դա պարզապես եք հարցնում, հետաքրքրությունից դրդված, միևնույն է, այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես դուք նրան փորձում եք կառավարել: Յուրաքանչյուր մարդ, անկախ սեռից, իրավունք ունի իր անձնական տարածքն ունենալու:

#3

Այս հարցը նրա մոտ ծնում է հետևյալ միտքը՝ «սա ծուղակ է»: Եթե նա ասի «այո», ապա վերջ, դա մեծ պատմություն է դառնալու: Այն, որ դուք միասին եք, չի նշանակում, որ ձեր սիրելին պետք է կուրանա և ձեզնից բացի՝ ոչ ոքի գեղեցկությունը չնկատի: Սա ոչ մի կերպ չի կարող նշանակել, թե նա ձեզ բավականաչափ չի սիրում: Հանգիստ արձագանքեք:

#2

Իրականում՝ ոչ: Ոչ բոլոր տղամարդիկ են իրար նման, ոչ էլ բոլոր կանայք: Մարդիկ, առհասարակ, տարբեր են ծնված օրվանից: Նմանատիպ արտահայտություններն անիմաստ են և տհաճ:

#1

Այս արտահայտությունը տղամարդկանց մոտ անմիջապես բացասական զգացողություններ է առաջացնում: Դուք հավանաբար ինչ-որ սովորական բան եք ուզում քննարկել, սակայն նմանատիպ նախաբաններն ու խորհրդավորությունը տղամարդկանց լարված վիճակի մեջ է գցում: Պարզապես ասեք այն, ինչ ուզում եք՝ առանց ավելորդ ինտրիգների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել