Tert.am-ը գրում է.
 Որևէ քաղաքական ուժ ՀՀ խորհրդարանում ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ միտք չի արտահայտել և դրա քաղաքական ու տնտեսական հիմքերը չկան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարությանը:
 «Նախ խորհրդարանում նման կարծիք չի հնչել: Երկրորդ, նման կարծիք ՀՀ-ում կա, եզակի է հանդիպում, և երրորդը՝ այդ կարծիքի ձևավորման համար քաղաքական տնտեսական հիմքեր չկան: Այսպես ասած՝հայտարարություն է, արել են: Այնպես չէ, որ, այդ իմ կողմից հարգված պատգամավորները միշտ ասել էին հակառակը և հանկարծ ուրիշ բան են ասում ու այդտեղ պետք է սենսացիա որոնենք»,-ասաց Աշոտյանը:
 Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն տնտեսական համագործակցության ձևաչափ է և ունի աշխարհաքաղաքական նշանակություն.« Չնայած դա փաստաթղթերում գրված չէ,  բայց աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Փոքր շուկայով պետությունները մրցունակ չեն մնում աշխարհում, եթե չեն կարողանում ազատ տնտեսական հարաբերություններ ունենալ ավելի մեծ ձևաչափով»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել