Ու ատելության խոսք հնչեցնելն արդեն հերոսականության նշան է։ Արդեն այս տարածքում անգամ հարցադրում հնչեցնել հնարավոր չէ։ Հարց տալը, քննադատելը, այլ կարծիք հնչեցնելը դարձել է անհնարին։ Ու դա անում են իրավական գրագիտություն ունեցող մարդիկ` անցնելով անձնականի սահմանն ու ամեն կերպ նվաստացնելով իրենց անհարմար տեսակետ հնչեցնողին։ Այդ ամենը լուրջ վնասում է բազմակարծությանն ու խոսքի ազատությանը։ Առանց այդ էլ լրատվական հոսքերն այդքան վերահսկելի են, իսկ սոցցանցերն էլ արդեն ներքին գրաքննություն են իրականացնում՝ մարդկանց դարձնելով նույնակերպ մտածող կամ ազատ արտահայտվելուց խուսափող։ Ատելության խոսքն ամենուր է, արդեն անտանելի է սա․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել