Aysor.am-ը գրում է.
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարությանն այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Հրաչյա Հարությունյանին, որն արդեն երկու օր է ՌԴ Տամբովի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։
 «Այս պահին Հրաչյա Հարությունյանն իր ունեցած առողջական խնդիրների հետ կապված համապատասխան բժշկական զննություն է անցնում։ Հրաչյայի տրամադրությունը շատ բարձր էր, նա շատ հուզված էր և ասում էր, որ բառեր չի գտնում որպեսզի արտահայտի իր շնորհակալությունը հայ ժողովրդին այդ դժբախտ պատահարի պահին և մինչ օրս իր ու իր ընտանիքի կողքին կանգնելու համար», - իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է պատգամավորը։

Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Հրաչյա Հարությունյանի հարազատները պատրաստվում են հուլիսի 24-ին Հարությունյանին ներում շնորհելու և ազատ արձակելու խնդրանքով նամակ ուղարկել Հայաստանի նախագահին:

Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել