Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղը հակառակորդի կողմից հուլիսի 22-ի գիշերը գրեթե երկու ժամից ավելի գնդակոծվել է: Այս մասին ասաց գյուղապետ Ջոնիկ Միքայելյանը՝ նշելով, որ հակառակորդը գյուղի վրա կրակել է ժամը 23:00-ից մինչև 01:00-ն ընկած ժամանակահատվածում:

Գյուղապետի խոսքով՝ 10 րոպե ընդմիջում էին ու նորից կրակում. «Բարեբախտաբար, վիրավորներ չունենք, ոչ էլ նյութական վնաս»:

Գյուղում այժմ իրավիճակը հանգիստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել