Life.panorama.am-ը գրում է.

Գաբի Գալոյանն արդեն հասցրել է հանգստանալ: Նա հանգիստը համատեղել է աշխատանքի հետ, որի մասին պատմել է Life.panorama.am-ին:

«Այս տարվա իմ հանգսիտը աշխատանքիս հետ համատեղ ստացվեց: Այս ամսվա սկզբին մեկնել էի Բեյրութ՝ երգիս պրեմիերան իրականացնելու կապակցությամբ, որի ընթացքում էլ հասցրի վայելել հանգիստս: Առհասարակ, մեր մասնագիտությունն թույլ է տալիս տարվա ընթացքում ոչ միայն աշխատել տարբեր երկրներում, այլև վայելել թեկուզ կարճատև հանգիստ՝ ծանոթանալով տեղի մշակույթին, հետաքրքիր վայրերին և ինչու ոչ՝ նաև խոհանոցին»,- նշեց Գաբին ու շարունակեց.

«Բեյրութում այս անգամ հանգիստս հիմնականում ծովափնյա էր: Ճիշտ է՝ Միջերկրական ծովի այդ հատվածի աղտոտվածության պատճառով մեծամասամբ լողավազանից եմ օգտվել, բայց պասիվ հանգիստն ինձ շատ անհրաժեշտ էր, քանի որ մինչև սեպտեմբերի կես այլևս չեմ կարողանա բացակայել Հայաստանից՝ ծավալուն աշխատանքների պատճառով»:

Երգչուհին խոստովանեց, որ հանգստի տեսակը որոշում է ըստ տրամադրության ու ծանրաբեռնվածության, բայց մեծամասամբ նախապատվությունը տալիս է պասիվ հանգստին, երբ չի օգտվում անգամ հեռախոսից ու վայելում է իրեն բաժին հասած արևը:

«Ես արևի համաստեղության ներքո եմ ծնվել և արևից մեծ էներգիա եմ ստանում: Արևայրուքն ինձ համար երկրորդ պլանում է, արևի միջոցով ես կոնկրետ թոթափվում եմ վատ ուժերից ու նոր էներգիա եմ ստանում»,- ընդգծեց Գաբին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել