Armtimes.com-ը գրում է.

Երեկվանից Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամներին դեռ չեն թույլատրում տեսակցել նրա հետ:

Այս մասին մեր զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Նշենք, որ Հրաչյա Հարությունյանին Մոսկվայից Հայաստան տեղափոխելուց հետո նրան ժամանակավոր տեղափոծել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Վիկտոր Մրատիրոսյանը մեր զրույցում ասաց, որ պատրաստվում են երկուշաբթի դիմում գրել «Նուբարաշեն» ՔԿՀ պետին, որպեսզի վերջինս թույլատրի տեսակցել Հրաչյա Հարությունյանին:

Բացի դա, Մարտիրոսյանը պատրաստվում է ներման խնդրագրով դիմել Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս ներում շնորհի Հրաչյա Հարությունյանին: Ի պատասխան մեր հարցին, նա ասաց, որ այս դիմումից հետո պարզ կլինի՝ բողոքի ակցիաներ կլինե՞ն, թե՝ ոչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել