Life.tert.am-ը գրում է.
 Դերասանուհի Շարլիզ Թերոնը բավականին ծանր մանկություն է ունեցել։ Նրա հայրը ալկոհոլային կախվածություն է ունեցել ու բռնության է ենթարկել մորը։

Spletnik-ը գրում է, որ վերջերս դերասանուհին հարցազրույց է տվել ու պատմել, թե ինչպես է իր մայրը՝Գերդան, գնդակահարել հորը։ Դերասանուհին այդ ժամանակ 15 տարեկան էր ու ամեն բան իր աչքերով է տեսել։ Մայրն ինքնապաշտպանության նպատակով է նման քայլի դիմել։

«Մենք երբեք չգիտեինք, թե ինչպիսի օր է սպասվում։ Ամեն բան կախված էր նրանից՝ հայրս ալկոհոլ կօգտագործի, թե ոչ։ Ես միշտ ձևացրել եմ ու ասել, որ հայրս ավտովթարի զոհ է դարձել, ոչ ոք չի ցանկանում նման դեպքերի մասին պատմել։ Ես չեմ ցանկանում, որ մարդիկ ինձ զոհի պես վերաբերվեն։ Ես երկար եմ պայքարել այդ հիշողության դեմ ու միայն թերապիայի միջոցով եմ կարողացել հաղթահարել այն։ Այդ գիշերը սարսափելի էր մեզ համար»,-ասել է Շարլիզը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել