Եգիպտացորենն առողջության համար արժեքավոր մթերք է: Սակայն արժեքաավոր են նաև եգիպտացորենի մազիկները և կոթը: 

1. Կանխում է երիկամներում քարերի գոյացումը

Եգիպտացորենի մազիկներն օգտագործվում են միզաքարային հիվանդության կանխման, ինչպես նաև երիկամներից քարերի դուրս բերման համար, որովհետև մազիկներից եփուկն ունի միզամուղ և հակաբորբոքային ազդեցություն: Դրա շնորհիվ քարերն արագ և անցավ դուրս են գալիս:

2. Կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը

Եգիպտացորենի մազիկները բարձրացնում են ինսուլինի մակարդակը և օգնում են ենթաստամոքսային գեղձի վնասված բջիջների վերականգնմանը, որի հետևանքով կարգավորվում է արյան մեջ շաքարի մակարդակը:

3. Նվազեցնում են խոլեստերինի մակարդակը

Եգիպտացորենի մազիկների եփուկը նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը:

4. Բարելավում է թուլացած մազերի վիճակը

Մազերը ամրացնելու համար 1 լ եռման ջրի մեջ լցրեք ¼ բաժակ եգիպտացորենի չորացած մազիկներ և ¼ բաժակ չոր եղինջ:

5. Նվազեցնում է ախորժակը

Եգիպտացորենի մազիկներից եփուկը նվազեցնում է ախորժակը և նպաստում նյութափոխանակությանը:
Եփուկ կարելի է պատրաստել հետևյալ ձևով. 1 բաժակ եռման ջրում ավելացնել 1 գդալ մազիկներ և ծածկել կափարիչով: Մեկ ժամ հետո քամել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել