1․ Հում կարտոֆիլ
Կարտոֆիլն օգնում է հեռացնել ցավային ախտանիշները և արագացնում է թեթև այրվածքների ապաքինումը։
Կարտոֆիլը քերել (առանց կլպելու) և ստացված խույսը մեկ կամ երկու ժամվա ընթացքում դնել այրվածքի վրա՝ յուրաքանչյուր 15 րոպեն մեկ թարմացնելով։

2. Բազուկ
Քերած բազուկը ևս հիանալի միջոց է այրվածքների դեմ։

3. Դդում
Եվս մի հիանալի միջոց, որից պատրաստված թարմ խույսը անցկացնում է ցավը և հովացնում մաշկը։

4. Ձվի սպիտակուց
Լավ է օգնում նաև ձվի հարած սպիտակուցը։ Այրվածքի վրա դնելիս այն ուժեղ այրում է, բայց մի երկու րոպեից ցավը հանգստանում է։ Այն օգնում է խուսափել բշտիկներից ու վերքերից, շատ կարևոր է, որպեսզի հնարավորինս արագ դրվի այրվածքի վրա։

Իսկ ծանր այրվածքների բուժման համար անհրաժեշտ է ձվի դեղնուցով պատրաստված հատուկ դեղամիջոց, որը պատրաստվում է հետևյալ կերպ․ 4 պինդ եփած ձվի դեղնուցները հանել, դնել լավ տաքացրած չոր թավայի մեջ և տապակել՝ պատառաքաղով տրորելով։ 20 րոպե հետո այս զանգվածից սկսում է հեղուկ արտազատվել, որը պետք է առանձին տարայի մեջ լցնել և սառնարանում պահել: Ահա այս քսուքն էլ բուժում է ծանր այրվածքները։ Այն պետք է օրը մի քանի անգամ քսել՝ հատկապես արյունահոսող ճաքերի և վերքերի վրա։ Քսուքն անհավատալի բուժիչ հատկություն ունի և վերքերը այնպես է լավացնում, որ նույնիսկ հետք չի մնում։ Եթե վնասված տարածքը մեծ է, ապա դեղնուցների թիվը շատացրեք՝ հասցնելով 10-20:

6. Տնտեսական օճառ
Եթե այրվածքի վրա անմիջապես քսեք խոնավ, շագանակագույն տնտեսական օճառով, ապա ցավը բավականին արագ կթեթևանա, իսկ այտուցվածությունը և կարմրությունը ակնթարթորեն կանցնեն։

7. Ալյուր
Եթե ձեռքին պատահաբար եռջուր է լցվել, ու չգիտեք ինչ անել, ապա խոհանոցում ալյուր փնտրեք։ Այն անմիջապես լցրեք այրվածքի վրա, և ցավը կթեթևանա։ Իսկ բշտիկներից խուսափելու համար ալյուրը երկար թողեք այրվածքի վրա։

8. Հալվե
Այն շատ օգտակար բույս է՝ հատկապես այրվածքները բուժելու համար: Մի քանի ճյուղը բավական է, որպեսզի խույսի նման քսուք պատրաստեք և դնեք այրվածքին։ Պետք է ժամանակ առ ժամանակ կոմպրեսը թարմացնել, իսկ գիշերը հալվեի բարակ շերտերը վիրակապի օգնությամբ կապել այրվածքի վրա։ Հաջորդ առավոտյան արդյունքը Ձեզ հաճելիորեն կզարմացնի։

9. Մեղր
Այրվածքի վրա բնական մեղր քսեք. և՛ ցավը կհանգստանա, և՛ բշտիկներ չեն առաջանա։

10. Մեղրից, սպիտակուցից և մեղրամոմից պատրաստված քսուք
3 ճաշի գդալ մեղրը, 3 ճաշի գդալ բնական մեղրամոմը և 3 ճաշի գդալ արևածաղկի յուղը գոլորշու վրա հալեցնել, հովացնել և զգուշությամբ խառնել սպիտակուցը։ Պահել սառնարանում, օրվա մեջ հաճախակի քսել՝ մինչև 10 անգամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել