Հաստ աղին շատ կարևոր օրգան է, քանի որ պատասխանատու է մեր օրգանիզմից թույների դուրս բերման և դրանք ոչնչացնելու համար:

Հաստ աղու գործառույթի խանգարման դեպքում թույները սկսում են կուտակվել օրգանիզմում, ինչը կարող է հանգեցնել առողջական շատ խնդիրների:

Ահա թե ինչու է կարևոր հաստ աղին պարբերաբար մաքրելը: Թեպետ կան աղիները մաքրելու մի քանի եղանակներ, սակայն դրանք բժշկական միջամտության կարիք ունեն: Այլընտրանային եղանակ, որն անհամեմատ արդյունավետ է դեղորայքային միջոցներից և ավելի էժան է:

 

Բաղադրություն

. ½ բաժակ թարմ խնձորի հյութ
. 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ
. 1 թեյի գդալ կոճապղպեղի հյութ
. ½ թեյի գդալ ծովի աղ
. ½ բաժակ թորած ջուր

Օգտագործման եղանակը

Սկզբում եռացրեք ջուրը և թողեք, որ մի քիչ սառչի, ավելացրեք աղը և այնքան խառնեք, մինչև ամբողջովին լուծվի: Այնուհետև ավելացրեք խնձորի, կիտրոնի, կոճապղպեղի հյութերը: Խառնուրդը օգտագործեք 1 շաբաթ շարունակ՝ օրական երեք անգամ՝ ուտելուց առաջ:

Հիշեցում. եթե դուք արյան բարձր ճնշում ունեք կամ որևէ դեղորայք եք օգտագործում, այս խառնուրդը օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել