Newmag-ը գրում է.

Սան Սիթի, 33° 37′ 6″ հյուսիս, 112° 17′ 24″ արևելք

sun-city-arizona Սան Սիթի, Արիզոնա, ԱՄՆ: Այստեղ ապրում է մոտ 40.000 մարդ: Քաղաքը հատակագծել է ամերիկյան շինարարական «Դել Վեբ» ընկերությունը, որը մասնագիտանում Էր նման քաղաքների կառուցման գործում: Այստեղ բնակվում են հիմնականում ծեր մարդիկ: Սա թոշակի անցած մարդկանց քաղաք է:

 

Նահալալ 33° 37′ 6″ հյուսիս, 35° 11′ 48″ արևելք

nahalal Աշխատավորների առաջին բնակավայրն է Իսրայելում, որը հիմնվել է 1921 թվականին: Բնակավայրի շրջանաձև հատակագիծը մշակել է Ռիչարդ Կաուֆմանը: Այն կառուցապատվել է Իսրայելի դաշտավայրի հյուսիս-արևմտյան մասում՝ աստվածաշնչյան Նահալալ քաղաքի տեղում: Նահալալի հատակագծի օրինակով հետագայում նմանատիպ բնակավայրեր են կառուցվել Իսրայելում: Այդ նոր քաղաքներն էլ ունեն նույն կենտրոնով շրջանների տեսք: Եվ այդ քաղաքների կենտրոններում էլ սովորաբար գտնվում են հասարակական կառույցները, այսինքն` դպրոցները, խանութները: Իսկ հաջորդաբար լայնացող շրջանագծերում բնակելի տներն են: Այգիներին ու դաշտերին էլ հատկացված են եզրային` ամենալայն շրջանագծերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել