Tesla և Space X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկն իր թվիթերյան էջում հայտնել է այն մասին, որ թույլտվություն է ստացել իշխանությունների կողմից՝ գերարագ գնացքների Hyperloop թունելի շինարարության համար, որը պետք է միացնի Նյու Յորքը, Ֆիլադելֆիան, Բալթիմորը և մայրաքաղաք Վաշինգտոնը։

Ապագայում Մասկը մտադիր է ընդլայնել ցանցը։ Առաջարկվող երթուղին ներկայումս ուղևորից խլում է 3 ժամ 20 րոպե, մինչդեռ թունելը հնարավորություն կտա այդ ճանապարհն անցնել 29 րոպեում։

Խցանումներից գանգատվող Մասկը թունելի ստեղծման պլանների մասին առաջին անգամ հայտարարել էր 2016 թվականի դեկտեմբերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել