Լուսնի վրա առաջին անգամ ոտք դրած տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի պայուսակը, որում նա դրել էր լուսնային գրունտի օրինակները, Sotheby՛s-ի աճուրդում վաճառվել է 1.8 միլիոն ԱՄՆ դոլարով: 

1969 թվականին պայուսակը գտնվում էր «Ապոլոն-11» տիեզերանավում: Սկզբում դրան մեծ կարևորություն չէին տվել և վաճառել էին կառավարական առցանց աճուրդի ժամանակ: Պայուսակում, սակայն, պահպանվել էին լուսնային մակերևույթի օրինակները՝ փոքր քարեր և փոշի: ՆԱՍԱ-ում սկսել էին պայքարել ցուցանմուշի համար: Դրա վերջին տերը Չիկագոյի բնակիչ էր, ով 2015 թվականին պայուսակը գնել էր 995 ԱՄՆ դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել