Armtimes.com-ը գրում է.

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ այսօր շարունակվեց զինված խմբի գործով դատական նիստը:

Նիստը սկսվելուն պես ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց դատական նիստերի դահլիճից բարձրացնել իր պաշտպանյալին, ինչպես նաեւ թույլ տալ Վահան Շիրխանյանին ոտքի չկանգնել:

Նշենք, որ մոտ երեք շաբաթ առաջ դատավորին վիրավորելու համար Բեկթաշյանը երեք ժամով հեռացրել էր Շիրխանյանին նիստերի դահլիճից:

Դատավոր Արմեն Բեյկթաշյանը բավարարեց միջնորդությունը եւ Շիրխանյանը դատարանի խցից բարձրացվեց նիստերի դահլիճ:

Ընդհանուր առմամբ՝ այսօրվա նիստին քննարկվեց 7 միջնորդություն, որոնցից բավարարվեց միայն Ալումյանի միջնորդությունը, մյուսները դատավոր Բեկթաշյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց: Պաշտպանական կողմի միջնորդությունները վերաբերում էին իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը փոխելուն: Բացի այդ՝ նրանցից շատերի տեսակցության եւ հեռախոսային խոսակցությունների վրա արգելանք է դրված, ինչի վերաբերյալ եւս միջնորդություն ներկայացվեցին, սակայն ապարդյուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել