168.am-ը գրում է.
 Զվարթնոց օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին  FIRST Global ռոբոտաշինության օլիմպիական խաղերի բրոնզը նվաճած՝ ԹՈՒՄՈ-ի թիմին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանը ներկայացնող թումոցիների թիմը գրավեց երրորդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի Վաշինգտոնում կայացած FIRST Global ռոբոտաշինության միջազգային օլիմպիական խաղերում, որոնց մասնակցում էին թիմեր աշխարհի 163 երկրներից։

Մրցույթի շրջանակներում արտակարգ արդյունքներ ցուցաբերելով՝ Թումոյի պատանիները հայտնվեցին առաջատարների թվում և մրցունակ պայքարում գրավեցին երրորդ տեղը՝ զիջելով Եվրոպայի հավաքական թիմին և Լեհաստանի թիմին։

Թիմի անդամներն են 14-18 տարեկան թումոցիներ Լևոն Բալագյոզյանը, Մարիա Տեր-Մինասյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Կիրակոսյանը, Արամ Մադանցյանը, Լիլիթ և Աշոտ Թառումյանները և նրանց ղեկավար, ԹՈւՄՈ-ի ռոբոտաշինության դասընթացավար Հայկ Ոսկանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել