Ծննդաբերությունը, միևնույն ժամանակ, և՛ ցավ ու տագնապ է, և՛ անսահման երջանկություն: Կանայք իսկապես հերոսաբար են անցնում այդ ամենի միջով: Սակայն տարածված է այնպիսի մի կարծրատիպ, համաձայն որի՝ կա իսկական ծննդաբերություն՝ բնական ճանապարհով, և հեշտացված տարբերակ՝ կեսարյան հատմամբ:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 4 պատճառ, թե ինչու կեսարյան հատումը ծննդաբերության հեշտացված տարբերակը չէ:

1. Սա իսկական վիրահատություն է, որի ժամանակ ամուսինը հաստատ չի կարող ներկա լինել

Եթե բնական ճանապարհով ծննդաբերության ժամանակ ամուսինը կարող է ներկա գտնվել և հոգեպես աջակցել կնոջը, ապա կեսարյան հատման պարագայում կինը մնում  է միայնակ: Սա իսկական վիրահատություն է, որին ներկա են միայն բժիշկներն ու բուժքույրերը:

2. Կինը չի կարող միանգամից իմանալ՝ լավ է անցել ծննդաբերությունը, թե ոչ

Կեսարյան հատումը բժշկական անհրաժեշտություն է՝ պայմանավորված հղիության ընթացքում բարդացումներով: Վիրահատությունը տեղային անզգայացմամբ է իրականացվում:

3. Կեսարյան հատումն իսկական վիրահատություն է՝ կտրվածքներով, վերքերով և կարերով

Կեսարյան հատման ժամանակ կնոջ արգանդը կտրում են փորի միջով, որպեսզի այնտեղից հանեն երեխային: Եվ խոսքը փոքր կտրվածքի մասին չէ: Նմանատիպ ծննդաբերությունից հետո վերականգնման պրոցեսն ավելի երկար է տևում: Կինը ահավոր ցավ է զգում անգամ տարրական քայլելու ժամանակ:

4. Այս կանայք հիանալի են

Այս կանանց մարմնի վրա ընդմիշտ մնում է մեծ սպի, որը մինչև կյանքի վերջ հիշեցնելու է այն ողջ ցավի մասին, որը նա վերապրել է իր երեխային լույս աշխարհ բերելու համար: Սակայն սա մի սպի է, որի համար երբեք պետք չէ ամաչել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել