Հուլիսի 18-ին նախագահ Թրամփը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջարկել է Ջոն Հանթսման կրտսերի թեկնածությունը։ 
Առաջին՝ նրա հայրը՝ Ջոն Հանթսման ավագը, ըստ 1992 թվականի Նյու Յորք Թայմզի տեղեկությունների, եղել է Հայաստանում ԱՄՆ առաջին դեսպանի թեկնածու, սակայն երբեք դեսպան չի նշանակվել։ Երկրորդ՝ վստահ չեմ, որ նա ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, բայց հանդիսանում է Գյումրու պատվավոր քաղաքացի` 2006թ․ օգոստիսի 20-ի ավագանու որոշմամբ։

Եվ ամենակարևորը՝ Թրամփն այս թեկնածությունն ուղարկել է Սենատ, որն էլ ԿՈՆՍԵՆՍՈՒՍՈՎ է որոշելու, թե արդյոք Հանթսմանը կարող է ներկայացնել ԱՄՆ-ն Ռուսաստանում։ Չնայած Հանթսմանը լուրջ հարգանք է վայելում ԱՄՆ քաղաքական շրջանակներում, այդուհանդերձ քննարկումները բուռն են լինելու՝ հաշվի առնելով ռուս-ամերիկյան հարաբերությունները, և ցանկացած դեմոկրատ Սենատո կարող է վետո դնել այս թեկնածության վրա։

Ու այս ֆոնին ամենահակառուս սենատոր Ջոն Մաքքեյնի մոտ գլխուղեղի քաղցկեղ են հայտնաբերում, և նա, հավանաբար, չի մասնակցի Սենատում դեսպանի թեկնածության քննարկմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել