Քունն առողջության հիմնաքարերից է։ Դուք կարող եք ունենալ առողջ ապրելակերպ՝ գնալ մարզասրահ, շատ ջուր խմել, ուտել ամենաառողջարար սնունդը, բայց առանց անհրաժեշտ հանգստի այդ ամենն ապարդյուն կլինի, ու Ձեր ինքնազգացողությունն էլ սարսափելի կվատանա։ Հոգնած լինելը բացասաբար է ազդում նաև Ձեր արդյունավետության ու աշխատանքի որակի վրա։ Մի խոսքով՝ նորմալ քնելը չափից դուրս կարևոր է։ Այդ պատճառով էլ Ձեզ ենք ներկայացնում 9 խորհուրդ, որ կօգնեն ավելի լավ քնել։

Լավ քնին պետք է սովորել

Առաջին բանը, որ պետք է իմանաք, այն է, որ իրականում պետք է սովորել լավ քնել։ Դրա համար աշխատանք ու ջանքեր են հարկավոր։

Լինել հետևողական

Պետք է ունենալ քնի կայուն ռեժիմ։ Անկանոն 12 ժամվա քունն այնքան արդյունավետ չի լինի, որքան 6 ժամվանը, որն ամեն օր նույն ժամին է լինում։ Հավատացեք, քնելու հստակ ժամ ունենալն ու հետևողականորեն դրան հետևելը կօգնի ավելի լավ քնել, իսկ օրվա ընթացքում՝ ավելի լավ զգալ։

Արթնանալու ժամ

Քնելու հստակ ժամ ունենալու հետ մեկտեղ պետք է նաև արթնանալու ժամ որոշել։ Մինչև քնելը հստակ որոշեք՝ երբ եք արթնանալու ու միշտ արթնացեք այդ ժամին։ Այդ կերպ Դուք կսովորեցնեք Ձեզ, ու արդեն կարթնանաք թարմ ու էներգիայով լի։

Արևի շողեր

Կարևոր է ամեն օր առնվազն մեկ ժամ անցկացնել արևի ճառագայթների տակ։

Ընդունեք մագնեզիում

Օրվա ընթացքում մի քանի բանան կամ ընկույզ կերեք՝ մագնեզիում ստանալու համար։ Մագնեզիումը կարևոր է առողջության ու լավ քնի համար։

Հեռու մնացեք ճարպոտ սննդից

Օրվա երկրորդ կեսին խուսափեք ճարպոտ սնունդ ուտելուց։ Դա մարմնի համար հավելյալ աշխատանք է ստեղծում։ Եթե նման սնունդ եք ընդունում քնելուց մի քանի ժամ առաջ, Ձեր ստամոքսը ծանր աշխատանք է կատարում, մինչ Դուք քնած եք։ Ձեր ուղեղին հանգիստ է հարկավոր։

Կանգնեցրեք նյութափոխանակությունը

Այնպես արեք, որ քնելուց մի քանի ժամ առաջ կանգնեցնեք Ձեր նյութափոխանակությունը. խուսափեք ուշ ժամին ուտելուց ու քնելուց առաջ շատ հեղուկ խմելուց։

Կրճատեք կապույտ լույսը

Երբևէ նկատե՞լ եք, որ մայրամուտը սովորաբար վարդագույն կամ կարմիր է, այդ պատճառով էլ մեր մարմինը դա ընդունում է որպես նշան, որ ժամանակն է քնելու։ Օրվա ուշ ժամերին կապույտ լույսը քիչ է, ինչը հազարավոր տարիներ մարդկանց համար քնելու նշան է եղել։ Սա նշանակում է, որ հեռախոսի, պլանշետների, հեռուստացույցի ու համակարգչի կապույտ լույսը Ձեզ երկար ժամանակ չի թողնի քնել։ Փորձեք պառկելուց մի ժամ առաջ մի կողմ դնել հեռախոսն ու չօգտվել դրանից։

Կարճ քուն

Եթե այս բոլոր միջոցները չօգնեն, փորձեք քնել 20-25 րոպե։ Դա կարող է հրաշքներ գործել ուղեղի հետ ու օգնել կենտրոնանալ դժվար առաջադրանքների վրա։ Բացի այդ՝ օրվա մեջ քնելը կօգնի նաև գիշերն ավելի լավ քնել։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել