Աչքերի տակի պարկերից պետք է ազատվել որքան հնարավոր է շուտ։ Խոսքն անքուն գիշերների հետևանքով առաջացող շրջանակների մասին չէ, այլ անմիջապես աչքի տակ գտնվող պարկերի։ Դրանք առաջանում են տարբեր պատճառներով՝ վատ քուն, սթրես, հորմոնալ փոփոխություններ և այլն։ Մենք կօգնենք Ձեզ արագ ազատվել դրանցից ու վերադառնալ թարմ և ինքնավստահ տեսքի։

Խորհուրդ 1 – հարթեք գդալով

Սա շատ հեշտ, բայց, միևնույն ժամանակ, արդյունավետ տարբերակ է՝ աչքի տակի պարկերից ազատվելու համար։ Մետաղե գդալը դրե՛ք սառնարանում 10-15 րոպե, իսկ հետո թեթև սեղմեք այն աչքի տակ, մինչև կտաքանա։

Ինչպես է սա աշխատում. սառնությունը թուլացնում է արյան անոթները ու իջեցնում ուռածությունը։

Խորհուրդ 2 – օգտագործեք թեյի պարկեր

Օգտագործեք թեյի պարկեր կամ էլ թեյի մեջ թաթախված բամբակ։ Նախօրոք սառեցրեք դրանք սառնարանում ու դրեք աչքերի տակ՝ թողնելով 10-15 րոպե։

Ինչպես է սա աշխատում. գործում է նույն էֆեկտը, ինչ սառը գդալի դեպքում, սակայն թեյն ունի նաև հակաբորբոքիչ ազդեցություն։ Թեյը հիանալի է նաև աչքի բորբոքման համար։

Խորհուրդ 3 – կարտոֆիլ, վարունգ, ձվի սպիտակուց

Աչքերի պարկերի վերացման ամենահեշտ միջոցը հենց հիմա Ձեր սառնարանում է։ Այս մթերքներից յուրաքանչյուրը կունենա ֆանտաստիկ էֆեկտ մինիմալ ժամանակում ու ջանքերով։ Վերցրեք վարունգի 2 կտոր ու դրեք աչքերին՝ թողնելով 10 րոպե, կամ էլ ջարդեք ձուն, առանձնացրեք սպիտակուցն ու վրձնով քսեք աչքերի տակ։ 20 րոպե հետո լվացեք սառը ջրով։ Մեկ այլ տարբերակ է կտրել կարտոֆիլն ու նորից դնել աչքերին։ 15-20 րոպեն բավական կլինի՝ տարբերությունը նկատելու համար։

Ինչպես է սա աշխատում. վարունգն ու կարտոֆիլն ունեն հակաբորբոքիչ բաղադրիչներ, իսկ ձուն՝ մաշկը ձգող էֆեկտ։

Խորհուրդ 4 – ծածկեք դրանք

Եթե բուժման ժամանակ չունեք, ուրեմն ծածկեք դրանք տոնային քսուքով կամ ծածկող միջոցներով։ Կարող եք դիմել նաև դիմահարդարման այլ խորամանկությունների։

Խորհուրդ 5 – ավելի շատ ջուր

Խոնավությունը շատ խնդիրներ է բուժում, աչքի պարկերն էլ բացառություն չեն։ Փորձեք ջուր խմել այնքան շատ, որքան հնարավոր է։

Ինչպես է սա աշխատում. տարօրինակ է թվում, բայց աչքի տակի տոպրակները, որոնք առաջանում են ջրի կուտակման պատճառով, բուժվում են ջրով։ Այնուամենայնիվ, մեր մարմինն այդպես է աշխատում։

Խորհուրդ 7 – պայքարեք ալերգիաների դեմ

Ալերգիան աչքերի տակի պարկերի առաջացման ամենահավանական պատճառներից է։ Այնպես որ, եթե ուզում եք ազատվել դրանից, ընդունեք լավ հակահիստամին դեղամիջոցներ։

Ինչպես է սա աշխատում. հակահիստամին դեղամիջոցները պայքարում են ալերգիայի դեմ՝ իր բոլոր տհաճ հետևանքներով՝ քթից արտահոսք, փռշտոցներ, կարմիր աչքեր և վերջապես աչքի տակի պարկեր։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել