Life.panorama.am-ը գրում է.
 Երգչուհի Մաշա Մնջոյանի ձեռքբերումների թիվը ևս մեկով է ավելացել: Օրերս  երգչուհին գերազանց ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ինչը նրան տվել է էլ ավելի վստահություն իր ուժերին և նոր գիտելիքներով առաջ շարժվելու մեծ հեռանկարներ:

Life.panorama.am-ի հետ զրույցում Մաշան պատմեց, որ չնայած ուսման տարիներին իր մեծ զբաղվածությանը, բայց նրան հաջողվեց ցանկալի արդյունքի հասնել. «Ուրախ եմ, որ իմ գործունեության համար շատ կարևոր մի աշխատանք արդեն արված է: Չնայած իմ մեծ զբաղվածությանն ու հաճախ երկարաժամկետ քաղաքից բացակայությանը՝ ուսման տարիներին ես ամեն ինչ արել եմ՝ հնարավորինս շատ բան սովորելու ու յուրացնելու: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ավարտեցի կարմիր դիպլոմով, ինչը խոսում է այն մասին, որ կարողացել եմ գոհացնել նաև իմ դասախոսներին»:

«Շատ տպավորիչ ուսանողական տարիներ եմ ունեցել, որոնք դեռ երկար եմ հիշելու: Պետք է նկատեմ նաև, որ դիպլոմների հանձնումը հետաքրքիր արարողությամբ կատարվեց: Նախ` քահանան օծման արարողություն իրականացրեց, ապա մեզ բարի ճանապարհ մաղթեց նոր կյանքում, իսկ հետո Երվանդ Երզնկյանը հանձնեց դիպլոմները»,-հավելեց երգչուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել