«Դիլիջան ազգային պարկի» գործը դեռ շատ ջուր է քաշելու։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այստեղ պատրաստվում է ուսումնասիրություններ անել նախագահի վերահսկողական ծառայությունը, ինչից հետո այլևս չեն բավարարվի «մանր ձկների» զոհաբերմամբ։
 «Օրերս բնապահպանության նախարարությունը տեղեկացրեց, որ ստուգել են ազգային պարկի մոտ 60 տոկոս տարածքները և հայտնաբերել ապօրինի հատված ավելի քան 6 հազար 300 ծառ: 1820-ի վերաբերյալ ազգային պարկը ժամանակին կազմել է վարչական ակտեր և կամ ներկայացրել իրավապահ մարմիններին։ Ավելի վաղ էլ 2 տեսուչ էին ձերբակալել, պարկի տնօրեն Սահակ Մուրադյանն ու տեղակալը՝  Վաղինակ Վասիլյանը, ազատվել են աշխատանքից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել