«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին երեկ իրականացրել է առաջին ուղևորափոխադրումը: Նկատենք, որ թեև արտաքուստ երկաթուղու միջոցով Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի տարածքով ապահովում են արևելքի և արևմուտքի միջև կապը, բայց գործնականում սա լրջագույն հարված է Հայաստանի համար: Այդ ամենի հետևանքով Հայաստանը վերջնականապես դուրս մնաց հարևան երկրների հետ համագործակցության ծրագրից, ճիշտ այնպես, ինչպես շատ ավելի վաղ դուրս էր մնացել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումից:

 Հայաստանի վրա այս երկաթուղու կառուցման բացասական հետևանքների մասին խոսվել է դեռ 2008 թվականից, երբ ներկայացվեց նախագիծը: Սակայն իշխանությունները սկզբում փորձում էին հանգստացնել, թե այն ձախողված ծրագիր է, երբեք իրականություն չի դառնա: Բայց արդեն այս տարվա հունվարին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, թե երկաթուղու կառուցումից հետո Երևանը բանակցություններ է սկսելու՝ նպատակ ունենալով հասնել ՀՀ-ի և Թուրքիայի միջև երկաթուղային փոխադրումների իրականացմանը: Սակայն ակնհայտ է, որ այս հարցում իշխանությունները դատապարտված են ձախողման:

Ի վերջո, գոնե Ադրբեջանի և Թուրքիայի համար երկաթուղու կառուցումը նաև Հայաստանի մեկուսացումը խորացնելու նպատակ ունի, և որևէ գնով չեն նահանջի այդ նպատակից: Մինչդեռ ժամանակին հնարավոր էր երկաթուղու կառուցման համար միլիոնավոր դոլարներ ծախսելու փոխարեն շահագործել նաև Գյումրի-Կարս երկաթգիծը և այդպես ապահովել կապը»,-գրում է թերթը:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել