«Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն օրերս հայտարարել է, որ ո՛չ ավելի, ո՛չ պակաս Հայաստանը պետք է ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի։ Ասվածն էլ շտապել է «պեչատել» նույն խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը։

 Իսկ թե արդյոք նման նախաձեռնության դեպքում՝ «Ելքին» կսատարի մյուս խորհրդարանական ընդդիմությունը՝ «Ծառուկյան» դաշինքը, «Իրավունքը» հետաքրքրվել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից։ «Կարծում եմ՝ այս պահին սա «Ելք» դաշինքի երկու պատգամավորի՝ Էդմոն Մարուքյանի ու Արամ Զ. Սարգսյանի առաջարկն է, և հետևելով «Ելքի» մեր մյուս գործընկերների տարբեր դիտարկումներին՝ նշյալ հարցի վերաբերյալ կարելի է ասել, որ նրանք ունեն տարբեր դիրքորոշումներ։ Ուստի չեմ կարծում, որ սա «Ելք» դաշինքի պաշտոնական առաջարկն է։ Հետևաբար, նման հարցով մեզ որևէ մեկը չի դիմել և, բնականաբար, մենք այս հարցը չենք էլ քննարկել»,-գրում է թերթը:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել