Նյու Ջերսի նահանգի Բիչ-Հեյվեն քաղաքի լողափում հանգստացողները փրկել են ափ նետված շնաձկանը: Փոքր շնաձուկը լողալով մոտեցել է ափին և հայտնվել ծանծաղուտի մեջ:
Ափին գտնվողներից մեկը ձեռքերով որսացել է շնաձկանը, որից հետո ծովային գիշատչին փոխանցել փրկարարին:
Փրկարարը, կենդանուն ձեռքերի մեջ պահած, ծովն է մտել և բաց թողել նրան որոշակի հեռավորության վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել