Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում շտապօգնության բրիգադը Էջմիածնի բժշկական կենտրոն է տեղափոխել 60-65 տարեկան տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն հիվանդանոց այցելած մահացածի հարազատները, տեղեկանալով, որ տղամարդը մահացել է, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մի իսկական «դեբոշ են սարքել»՝ կոտրելով գույքը, ապակիները և սպառնալիքներ տեղացել բժշկական անձնակազմի հասցեին։
 Բժիշկների կանչով հիվանդանոց են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, ովքեր տևական ժամանակ չեն կարողացել հանգստացնել մահացածի հարազատներին, մինչդեռ բժիշկները հայտնել են, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած վիճակում, և շտապօգնության բրիգադն ամեն ինչ արել է, որպեսզի նրա կյանքը փրկի, սակայն, ըստ հիվանդանոցում ստացված տեղեկությունների, նա նախկինում ունեցել է սրտի հետ կապված առողջական խնդիրներ, և շտապօգնությունը նրան տեղափոխում էր, ով բանակի խնջույքի է մասնակցելիս եղել։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել