Լավ է, որ ծխախոտը գետնին գցելու համար տուգանելու են։ Վատ է, որ ծամոն, արևածաղիկ, տոպրակ, շիշ, աղբ․․․ թափողների մասով հստակություն չկա։

Լավ է, որ մինչև մայթեզր լոճված կաֆեների գյամերը քաշում են։ Վատ է, որ մենակ մի փողոցի վրա։

Լավ է, որ ֆիրդուսնոցի կռիսանոցն ապամոնտաժում են։ Վատ է, որ հասկանալի չէ, թե ինչ է լինելու դրա փոխարեն, ու ինչու ինչ-որ կոմպրոմիսային լուծում չի առաջարկվում։

Լավ է, որ քաղաքապետարանը և այլ պետական մարմիններ առանց հուշելու են իրենց գործառույթներն անում։ Վատ է, որ, որպես կանոն, դրանք կատարում են հատվածական ու թերի՝ հազվադեպ հաշվի նստելով հանրային կարծիքի հետ ու գրեթե երբեք հանրային քննարկում-պարզաբանումներ չիրականացնելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել