Bravo.am-ը գրում է.
Լուսինե Թովմասյանն ընտանիքի հետ օգոստոսին կմեկնի Հունաստան՝ ծովափնյա հանգստի։ BRAVO.am-ի հետ զրույցում գեղեցկուհին պատմել է, թե ինչպես է արձակուրդը կազմակերպում 2,5 տարեկան դստեր հետ.«Արիանայի հետ երկար ուղեւորություններից խուսափում եմ, այդ պատճառով նախորդ տարի եւս մեկնել էինք Հունաստան: Կլիման բարենպաստ է, եւ երեխայի հետ հարմարավետ է։ Մինչեւ մեկնելը փորձում ենք զովանալ ամռան տապից. երբեմն լողավազաններ ու այգիներ ենք այցելում կամ քաղաքից դուրս գնում»։
Արմենիա» հեռուստաընկերության եթերում Լուսինեն ու Ավո Խալաթյանը վարում են «Բարի լույս» ծրագիրը.«Արիանայի հետ մեկ անգամ եմ ուղիղ եթերում եղել, նա անկեղծորեն ու անսպասելի ասաց՝ «Հերիք է խոսեք:)»։ Անընդհատ մտքերը բարձրաձայն արտահայտում է, եթե տեսանկարահանեմ, այդպիսի ծիծաղելի դեպքեր շատ կլինեն։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել