Վերջին հաշվով, ցանկացած դատավարություն բանավեճ է՝ ճշմարտությունը որոնելու և գտնելու․․․
Դատավարության յուրաքանչյուր մասնակից, օգտագործելով իր իրավասությունների առավելագույնը, դատավարության ընթացքում ձգտում է հասնել իր համար առավելագույնին, և դա բնական է։
Քաղաքական հնչեղություն ունեցող դատավարություններն իրենց բնույթով ու ընթացքով, իսկ դրանց մասնակիցները՝ հատկապես, պետք է մի քանի գլուխ բարձր լինեն թե՛ իրենց պահվածքով, թե՛ վարքագծով և թե՛ ասելիքով․․․
Այդպիսի դատավարությունները պետք է «դասընթաց» լինեն, կլանեն հասարակության լայն շերտերի ուշադրությունը՝ հասկանալու և ըմբռնելու դատավարության բոլոր ասպեկտները, այդ թվում և՝ քաղաքական ու գաղափարական․․․

Այդ դատավարությունները լավագույն հարթակն են՝ հասցնելու մարդկանց այն գաղափարներն ու ճշմարտությունը, որի համար այդ մարդիկ հայտնվել են անազատության մեջ։

Եթե այդ ամենը չկա, և գերակշռում է շոուն, ուրեմն՝ կա՛մ այդպիսի վեհ գաղափարներ ի սկզբանե չեն եղել, ընդամենը պարզ շահարկում է, կա՛մ մարդիկ այլ նպատակ ունեին և ունեն․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել