Աշխարհը լի է ավանդույթներով, որոնք առաջին հայացքից կարող են տարօրինակ և անհեթեթ թվալ։ Սակայն բավարար տեղեկություն ստանալուց հետո շատ հաճախ այդ հիմար ավանդույթները հանճարեղ որոշումների են վերածվում։ Այդպիսի ավանդույթներ կան նաև Մեծ Բրիտանիայում, որոնցից մեկի համաձայն՝ այնտեղ բոլոր լվացարանները մեկի փոխարեն երկու ծորակ ունեն։

BlogNews-ը Ձեզ է ներկայացնում այն 3 պատճառները, որոնք ստիպում են բրիտանացիներին մշտապես երկու ծորակ օգտագործել։

Պատճառ #1` պատմական

Բրիտանիայի շենքերի մեծամասնությունը կառուցվել է 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում՝ ժամանակակից տաքացման տեխնոլոգիաների ստեղծումից առաջ։ Իսկ այդ տների որոշ հատվածներ շատ ավելի հին են, քանի որ Բրիտանիայում շատ հազվադեպ են երկրաշարժերն ու ավերածությունները։

Երբ առաջին անգամ կիրառվել է ներքին ջրամատակարարման համակարգը, այն կազմված է եղել պարզ համակարգից, այն է՝ սառը ջուրն ընդհանուր համակարգից բնակարան մատակարարել։ Տաք ջուրը ավելացվել է հետո, առանձին։ Այդտեղից էլ ստեղծվել է կրկնակի ծորակների համակարգը։

Պատճառ #2` հարգանք օրենքի նկատմամբ


Բրիտանիայում կա օրենք, որն արգելում է տաք և սառը ջրերը միախառնել հենց եռացման տարայում։ Դա արվում է այն պատճառով, որ երկրում չկա կենտրոնական ջեռուցման համակարգ, և յուրաքանչյուր շենք ունի սեփական կաթսայատունը։ Բացի այդ՝ ծորակից եկող սառը ջուրը պիտանի է խմելու համար, իսկ տաքը՝ ոչ։ Հենց այդ պատճառով էլ կրկնակի ծորակների համակարգը դեռևս ակտուալ է։

Պատճառ #3` տնտեսող մոտեցում


Երբ մարդիկ երկու ծորակ են օգտագործում, ապա լվացարանում խառնում են ճիշտ այն քանակով ջուր, որն անհրաժեշտ է ձեռքերը լվանալու համար։ Հետևաբար, նրանք վատնում են ճիշտ այնքան ջուր, որքան պետք է։ Երբ դուք այդ ամենը անում եք մեկ ծորակով, ապա բացում եք ջուրը, կարգավորում ջերմաստիճանը և դրանից հետո նոր լվացվում՝ ընթացքում վատնելով ջուրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել